ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ի իր էջում հայտնել է ԱՄՆ–ի եւ Եվրամիության միջեւ ջերմ հարաբերությունների մասին, փոխանցում է «Լենտան»։

«Ակնհայտ է, որ ԵՄ–ն, որը ներկայացնում է @JunckerEU–ն (Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը), եւ Միացյալ Նահանգները, որը ներկայացնում է ձեր խոնարհ ծառան, միմյանց սիրում են»,– հայտարարել է նա  իր միկրոբլոգում։

Հուլիսի 25–ին Թրամփը եւ Յունկերը հանդիպել են Վաշինգթոնում։ Հանդիպման արդյունքներով որոշում է ընդունվել, որ ԱՄՆ–ն կսկսի աշխատել Եվրոպա հեղուկ գազի արտահանման մեծացման ուղղությամբ, եվրոպացիները նաեւ համաձայնվել են նվազեցնել արդյունաբերական սակագները եւ ԱՄՆ ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք արտահանել։