Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը հասարակական կարգի խախտման եզակի միջադեպ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նա հայտնել է, որ ոստիկանությունն արդեն պատշաճ  քննություն է անցկացրել։

Ավելի վաղ ականատեսները հայտնել էին Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունի մասին։

Ավելի վաղ Պեկինի ոստիկանությունը հայտնել էր, որ Չաոյան շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, տղամարդու են ձերբակալել, ում ձեռքին, ենթադրաբար, պայթել է հրավառության նյութը։ Վնասված էր ձերբակալվածի ձեռքը, ում տեղափոխել են հիվանդանոց։ Նա 26 տարեկան է, Ներքին Մոնղոլիայկի բնակիչ, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։