ԱՄՆ–ն եւ Եվրամիությունը կքննարկեն պողպատի եւ ալյումինի սակագների հարցը, եւ այդ բանակցությունների ժամանակ նոր մաքսատուրքեր չեն սահմանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների ն ախարար Սթիվեն Մնուչինը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«ԵՄ–ի հետ բանակցություններում առաջինը կքննարկվի պողպատի եւ ալյումինի համար ԱՄՆ սահմանած սակագների հարցը եւ այս սակագներին ի պատասխան ընդունված միջոցառումները։ Բանակցությունների առաջին փուլում կլուծվեն այս հարցերը։ Կողմերից ոչ մեկը այս ոլորտում նոր սակագներ չի սահմանի։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ մինչ համաձայնագրի մշակումը, նոր սակագներ չեն լին ի»,– ասել է ՄՆուչինը։
«Կարծում եմ՝ մենք այդ հարցը արագ կկարգավորենք»,– ասել է նա։
Հուլիսի 25–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Կլոդ Յունկերի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ն եւ Եվրամիությունը համաձայնության են հասել սկսել աշխատել փոխադարձ մաքսատուրքերի եւ առեւտրային խոչընդոտների վերացման ուղղությամբ։
ԱՄՆ–ն խոստացել է ԵՄ–ի հետ բանակցությունների շրջանում պողպատի եւ ալյումնինի ներմուծման նոր մաքսատուրքեր չսահմանել
ԱՄՆ–ն եւ Եվրամիությունը կքննարկեն պողպատի եւ ալյումինի սակագների հարցը, եւ այդ բանակցությունների ժամանակ նոր մաքսատուրքեր չեն սահմանի...