Եթե ԱԺ խորհրդարանական ուժերից առաջարկներ այս ընթացքում չեղան, ապա երեքշաբթի ԱԺ-ն առաջարկությունները գրավոր տեսքով կուղարկի Կառավարության համապատասխան հանձնաժողովին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով ի դեպ, վարում է նիստը:
Նա ընթերցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են ներկայացել նաեւ իրենց առաջարկած Կառավարության կառուցվածքն ու կազմը, որը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում: Այս առաջարկին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին:
Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, որ Կառավարության աշխատանքային խմբին խորհրդարանական ուժերի առաջարկները ներկայացնելուց հետո պետք է որոշակի ժամանակ տալ նրանց՝ ծանոթանալու ու քննարկելու, որից հետ Կառավարության աշխատանքային խմբի անդամներին կհրավիրեն ԱԺ եւ կլսեն իրենց առաջարկությունների հետ կապված Կառավարության տեսակետը:




























