Հունաստանի Կորֆու կղզուց ընկերոջ հարսանիքից հայրենի Բիրմինգեմ վերադարձող բրիտանացին եղել է Jet2Airways ավիաընկերության 168-տեղանոց Boeing 738-ի միակ ուղեւորը:
The Sun-ը հայտնում է, որ 28-ամյա Սաադ Ջիլանին օդանավի տոմսի համար վճարել է 40 ֆունտ սթերլինգ: Նա ավիաընկերությունից նաեւ 60 ֆունտի անվճար կտրոն է ստացել:
Նրա խոսքով՝ այն մասին, որ պետք է միայնակ թռչի, տեղեկացել է օդանավակայանում ավիաընկերության աշխատակցից:
Ջիլանիի հետ օդանավի սրահում են եղել 2-ական ուղեկցորդուհիներ եւ ուղեկցորդներ: Երիտասարդը նրանց հետ կատարել է մի քանի սելֆի: Թռիչքի ավարտին էլ օդանավի խցիկում լուսանկարվել է օդաչուներից մեկի հետ:




























