Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ ներկայումս բանակցություններ են վարում Էկվադորի հետ Լոնդոնի տարածքում դեսպանատանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետագա գտնվելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ այս թեման չի քննարկվել Բրիտանիայում Էկվադորի նախագահի վերջին այցի ժամանակ:
«Բրիտանական կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Ասանժի վերաբերյալ բանակցությունները ընթանում են», — նշվում է հաղորդագրության մեջ:





























