Եվրամիությունը կարգելի 158 բելառուս պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահ

Լուկաշենկոյի եւ նրա ավագ որդիների՝ Վիկտորի եւ Դմիտրիի մուտքն իր տարածք:

Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա, Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառման մասին պաշտոնական որոշում կընդունվի այսօր՝ հունվարի 31-ին Բրյուսելում սկսված ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարների պլանային  հանդիպմանը

Պատժամիջոցը նախատեսում է նաեւ «սեւ ցուցակում» հայտնված բելառուս  պաշտոնյաների բանկային ակտիվների սառեցում, եթե այդպիսիք հայտնաբերվել եվրոպական բանկերում:

«Մեր գլխավոր ազդակը նախագահ Լուկաշենկոյին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են դեկտեմբերի 19-ին այդ երկրում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող բողոքի ակցիաների ժամանակ»,- ասել է դիվանագետը, հավելելով, որ շատ եվրոպական երկրներ հանդես են գալիս Բելառուսի հետ երկխոսությունը շարունակելու հնարավորություն թողնելու օգտին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որտեղ, պաշտոնական տվյալներով, ընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նույն օրը ընդդիմադիրները 30 հազարանոց հանրահավաք էին կազմակերպել , որին ներկա էին եղել ընդդիամդիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը:

Ընդդիմության հանրահավաքները դաժանորեն ճնշվել էին: Ձերբակալվել էր մի քանի հարյուր մարդ: