ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի եւ Ռուսաստանի այլ քաղաքացիների հետ հանդիպելու իր որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի մտադրության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Twitter-ում ԱՄՆ նախագահի գրառմանը:
Թրամփը նաեւ հավելել է, որ նախորդ գիշերը վերադարձել է Վաշինգթոն, որտեղ նրան ծիծաղաշարժ լուրեր էին սապսվում այն մասին, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը եւ 13 չար դեմոկրատներից նրա թիմը չեն կարողանում դավադրության ապացույցներ գտնել:
«Վհուկների խարդախ որսը շարունակվում է: Ինչքան հիմար եւ անարդար է մեր երկրի համար», — նշել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրներին հաղորդում էին, որ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոհենը պատրաստ է Մյուլերին ցուցմունք տալ այն մասին, որ ԱՄՆ նախագահը իմացել է ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի եւ Ռուսաստանի այլ քաղաքացիների հետ հանդիպելու իր որդու մտադրության մասին:
Հանդիպումը, որի մասին նշվում է, տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Բացի Թրամփ կրտսերից դրան մասնակցել են Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը եւ նախագահի փեսա Ջերադ Քուշները:





























