Եգիպտոսի իշխանություններն այսօր՝ հունվարի 31-ին փակել են միջերկրածովյան Ալեքսանդրիայի նավահանգիստը, որը երկրի գլխավոր ծովային դարպասն է: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, այդ որոշումը խուճապ է առաջացրել քաղաքի բնակչության շրջանում, քանի որ դա կարող է հանգեցնել բնակչության սովի՝ նավերով սննդամթերք չստանալու պատճառով:
Ալեքսանդրիայի շատ թաղամասերում, որտեղ ապրում են քրիստոնեական համայնքներ, այս օրերին ստեղծվել են ժողովրդական դրուժինաներ՝ թալանին ու վանդալիզմին հակազդելու նպատակով:





























