ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր՝ հուլիսի 27-ին ընդունել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի հետ կապված հարցերին։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել քաղաքական ու տնտեսական բնագավառներում առկա բովանդակային միջպետական երկխոսության ընթացքը, քննարկել են կրթական, գիտական եւ մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:





























