Սոչիի Լազարեւյան շրջանի դատարանն ազատազրկման է դատապարտել Ինգուշեթիայի բնակիչ հանդիսացող երեք ոստիկանների, ովքեր անցած տարի հուլիսին «Կուրաժ» սրճարանում կրակոցներ էին արձակել եւ վիճաբանություն սարքել։

Հետաքննությունը պարզել է, որ 2010 թվականի հուլիսի 28-ին Բարախոեւը, Իզմայլովը եւ Ալբոգաչիեւը, ովքեր Կրասնոդարի երկրամաս են մեկնել հանգստանալու համար, եկել են Սոչիի Լազարեւյան շրջանի հուլիսին «Կուրաժ» սրճարան, ուր պարել են սեղանների վրա եւ օդ կրակել։ Բացի այդ, նրանք մի տեղացու են ծեծել։ Նրան օգնության է հասել 5 մարդ։ Այդ ժամանակ ինգուշները կրակել են նրանց ոտքերին եւ օգնության հասած երկու հոգու ծեծի ենթարկել։

Դատարանը Բարախոեւին եւ Ալբոգաչիեւին դատապարտել է 2 տարի 7 ամիս, իսկ Իզմայլովին՝ 2 տարի 4 ամիս ազատազրկման: