Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը արտահերթ նախագահական ընտրությունների որոշում է ընդունել, որոնք փորձագետների գնահատականներով կարող են անցկացվել առաջիկա երեք ամսում։ Նախագահի անսպասելի հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել նրա համախոհների եւ ընդդիմության շրջանում։

Նախագահի այսքան անսպասելի հայտարարությունը հետեւել է, երբ Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել «Սահմանադրության մեջ փոփոխումներ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Նազարբաեւն արտահերթ նախագահական ընտրությունների որոշումն ընդունել է «չնայած նրան, որ դրանով գրեթե երկու տարով կրճատվում է իմ ներկայիս իրավասությունների ժամկետը»:

Ղազախստանի ընդիմությունը, դատելով ամենից, անակնկալի չի եկել պետության ղեկավարի այս հայտարարությունից։

Ընդդիմադիր առաջնորդներից Բուլատ Աբիլովը կարծում է, որ ընդդիմությունը կարող է ընտրությունների ժամանակ ներկայացնել մեկ միասնական թեկնածուի։