Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը որեւէ դեր խաղալ չի կարող: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորն ընդգծել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Նշենք, որ ԵԽԽՎ Բյուրոն հունվարի 28-ին կայացած նիստում որոշում է կայացրել ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Այն ղեկավարելու է Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի ներկայացուցիչ Խորդի Խուգլա ի Կոստան:





























