Եգիպտոսից օտարերկրացիների զանգվածային տարհանում է իրականացվում, հիմնական չարտերային չվերթներով, հաղորդում է BBC-ն:
Կահիրե ինքնաթիռներ են ուղարկել ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան, Թուրքիան: Այնտեղ է մեկնել Նոր Զելանդիայի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը:
Կահիրեից ստացվող տեղեկություններով, օդանավակայանում արդեն մի քանի հազար մարդ է կուտակվել, որոնք ցանկանում են հնարավորինս շուտ հայտնվել հայրենիքում:
Խռովություններին Եգիպտոսում զոհ են գնացել 150 մարդ, ավելի քան 4 հազարը վիրավորվել են:





























