Կիրակի Իսրայելի իշխանությունները քաղաքացիական նավ են ձերբակալել, որը փորձել է ճեղքել պաղեստինյան Գազայի հատվածի ծովային շրջափակումը, եւ այն հսկողության ներքո ուղեկցել են իսրայելական Աշդոդ նավահանգիստ: Այս մասին հայտնում է Al-Ahram պարբերականը՝ վկայակոչելով Գազայի շրջափակման վերացման միջազգային կոմիտեի ղեկավար Զահեր ալ Բիրվաիի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ «իսրայելական ռազմական մոտորանավը քաղաքացիական նավ է ձերբակալել եւ այն ուղեկցել Աշդոդի նավահանգիստ»: Նա նշել է, որ իսրայելցի զինվորականները նախազգուշացրել են նավում գտնվողներին շրջափակված անկլավի ափամերձ տարածքին մոտենալու արգելքի մասին:
Ինչպես նշել է ալ Բիրվաին, կալանված նավում են եղել պաղեստինյան հատվածի շրջափակման վերացման համար պայքարի 36 ակտիվիստներ՝ գրեթե 15 երկրից:





























