Ստավրոպոլի երկրամասային դատարանը դատավճիռ է արձակել Արթուր Պետրոսյանի գլխավորած զինված հանցախմբի հինգ երիտասարդների նկատմամբ։ Նրանք «ավազակային հարձակում» եւ «բանդիտիզմ» հոդվածներով դատապարտվել են 7-12 տարվա ազատազրկման, հայտնում է շրջանային դատախազությունը:
Հանցախումբը գործել է 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի ապրիլ եւ կատարել հինգ ավազակային հարձակումներ։
Հետաքննությունը պարզել է, որ հանցախմբի անդամներն ազգակցական կապեր ունեն։ Բոլոր հանցագործությունները կատարվել են Կովկասյան Մինվոդիի շրջանում։
Դատարանի որոշմամբ դատապարտվել են հանցախմբի անդամներ Արտեմ Սիմոնյանը, Արտաշես Առաքելյանը, Մնացական Գրիգորյանը, Ստեփան Մանուշակյանը եւ Ռոման Բաղդասարյանը։




























