Կամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցությունը հաղթել է երկրի Ազգային ժողովի ընտրություններում, հայտնում է Reuters-ը։

Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները (խորհրդարանի ստորին պալատը) անցկացվել են ամբողջ երկրում ստեղծված գրեթե 23 հազար ընտրատեղամասերում: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Կամբոջայի գրեթե 16 միլիոն քաղաքացիներից ընտրելու իրավունք ունեն ավելի քան 8.3 միլիոնը։