Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցները արդեն 8 տարի գաղտնի հետեւում են ավիաուղեւորներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվում են կասկածի տակ, հայտնում է The Washington Post–ը։
Վարչության ներկայացուցիչ Ջեյմս Գրեգորին լրագրողներին պատմել է, որ խոսքը քաղաքացիների սահմանափակ թվի մասին է, սակայն նա հրաժարվել է նշել կոնկրետ պատճառները, որոնք առաջացնում են այդ հետաքրքրությունը։
Գրեգորին նշել է, որ իրենք ոչնչով չեն տարբերվում ոստիկաններից։
Պարբերականի տվյալներով՝ ոչ բոլոր իրավապաշտպաններն են տեղին համարում ինքնաթիռի սրահում գաղտնի հետեւելը իրավապահ մարմինների սովորական աշխատանքի հետ համեմատությունը։





























