Իտալիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին իր թվիթերյան էջում հրապարակել է իտալական ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի մեջբերումը նրա ծննդյան օրվա առթիվ, փոխանցում է ՌԲԿ–ն։

Նախարարը հիշել է Մուսոլինիի խոսքը՝ «շատ թշնամիներ՝ մեծ պատիվ»։

Երկրի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Մատեո Օրֆինին հայտարարել է, որ նախարարը կամ պետք է ներողություն խնդրի Մուսոլինիից մեջբերման համար կամ հրաժարական տա, քանի որ պաշտոնը ստանձնելիս նա երդվել է սահմանադրությամբ, որը ծնունդ է առել հակաֆաշիստական պայքարի արդյունքում։

Ավելի վաղ իտալական քաղաքական գործիչները Սալվինիին մեղադրում էին ռասիզմի մեջ, քանի որ վերջինս հունիսին հրաժարվել է ընդունել միգրանտների Aquaris նավը եւ արգելել փրկարարներին օգնել Միջերկրական ծովում հայտնված փախստականներին։