Երեւանի ավագանու ընտրություններին  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխաավորի Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա փոխանցեց, որ ցուցակի երկրորդ տեղում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը:

Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը եւս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը: