Ես չեմ ուզում առանձնացնել ՀՀՇ-ն ԲՀԿ-ից, որովհետեւ մենք մի նպատակ ենք իրագործում: Այս մասին օգոստոսի 2-ին, ՀԿ քաղաքական խորհրդի եւ ընդլայնված նիստին եւ հայտարարել է ՀՀՇ վարւոյթնա նախագահ, «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններին կլինի քաղաքապետի թեկնածու՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը:
Զուրաբյանը հայտարարել է, որ իր առաջադրվելու հարցում որոշիչ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը:
«Ես ասել եմ, որ ես Գագիկ Ծառուկյանի հետ 25-30 տարի ընկերներ ենք, եւ այս հարցը չի կարող լուծում ստանալ, եթե չկա իր համաձայնությունը: Ես այսօր «Ծառուկյան» դաշինքն եմ ներկայացնում, էս թիմում եմ եւ էս թիմի հետ գնալու եմ մինչեւ վերջ: Սակայն որպես հնարավորություն խնդրում եմ դիտարկել եւ եթե լինի համաձայնություն, ես կարող եմ առաջադրվել ՀՀՇ-ի անունից:
Ես չեմ ուզում առանձնացնել ՀՀՇ-ն ԲՀԿ-ից, որովհետեւ մենք մի նպատակ ենք իրագործում: Մենք իրար հետ մասնակցելու ենք ընտրության, համատեղ գործունեություն ենք ծավալելու եւ մեկս մյուսիս փոխլրացնելով փորձելու ենք առավելագույն արդյունքի հասնել:
Ինչ վերաբերում է վերջնական խնդրին, ապա ես կարծում եմ՝ թե ես, թե Նառան (Նաիրա Զոհրաբյան-խմբ) պատրաստ ենք իրար զիջելու, եւ որոշումը կլինի քաղաքական թիմինը եւ Գագիկ Ծառուկյանինը»,-հայտարարել է Արարատ Զուրաբյանը:
Նշենք, որ նախօրեին ԲՀԿ-ն որոշում է կայացրել, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը: Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիրն» էր հայտարարել, որ իրենց ցուցակը կգլխավորի Հակ Մարությանը (Կարգին Հայկո-խմբ), «Երկիր ծիրանի» ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, ամենայն հավանականությամբ միասին կմասնակցեն ընտրություններին, եւ նրանց հավանական թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:





























