Google Maps ծառայության մասնագետները նոր հնարավորություն են գործարկել: Այժմ օգտագործողի գտնվելու վայրն ուղարկելու ժամանակ Google քարտեզը նշում է նաեւ հաղորդագրությունն ուղարկող բջջային սարքի մարտկոցի լիցքավորման աստիճանի մասին, հաղորդում է Ferra-ն:
Ի սկզբանե գործառույթը նկատվել էր Android Police-ի կողմից հավելվածի բետա տարբերակներից մեկում: Այժմ այն iOS-ի եւ Android-ի համար հասանելի է դարձել Քարտեզի կայուն ռելիզում:
Նման հնարավորությունը կարող է օգնել, եթե կոորդինատներն ուղարկվում են հարազատներին կամ ընկերներին, երբ հեռախոսի լիցքավորումը շատ քիչ է:





























