Facebook-ում կեղծ էջերիի եւ նորությունների էջերի ստեղծողները սովորում են իրենց անցյալի սխալների վրա եւ բարդացնում են հետեւելն ու հայտնաբերումը՝ նոր խնդիրներ ստեղծելով քաղաքական ապատեղեկատվության նպատակով սոցիալական ցանցերի օգտագործումը կանխելու հարցում, նշում են կիբերանվտանգության ոլորտի փորձագետները:

Reuters-ը հաղորդում է, որ դա ակնհայտ է դարձել Facebook-ի՝ էջերի ստեղծողներին բացահայտելու փորձերից, որոնք սոցցանցերի պնդմամբ, ուղղված էին նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ընտրողների շրջանում տարաձայնություններ առաջացնելու նպատակով:

Ընկերությունը հայտնել է, որ Facebook-ի եւ Instagram-ի 32 կեղծ էջերը միավորված են եղել այսպես կոչված «համակարգված ոչ ստույգ վարքում»:

Վաշինգթոնի դատական փորձաքննության թվային  լաբորատորիայի ավագ գիտաշխատող Բեն Նիմմոն ասում է, որ վերջին էջերին ավելի քիչ ինքնատիպ տեքստեր ու ավելի շատ համացանցից նյութեր կան, ինչը օգնում է ավելի քիչ կասկածելի լինել: