Չինաստանի հյուսիս-արեւմուտքում անցկացվել են Sky Star 2 ալիքաթիռի հաջող փորձերը:  10 րոպե տեւողությամբ փորձարկումների ընթացքում հիպերձայնային թռչող սարքը անջատվել է  հրթիռ-կրիչից եւ մի քանի մանեւր կատարել, հաղորդում է Lenta-ն:

Ալիքաթիռի նման հիպերձայնային սարքերը ունեն սեպաձեւ քիթ, որը գերձայնային արագության ժամանակ մեծացնում է վերամբարձ ուժը՝ օգտագործելով թռիչքի ժամանակ առաջացող հարվածային ալիքները: