Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ու նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ հանդիպման մանրամասներ է ներկայացրել Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Թուրքիայի նախագահի խոսնակի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պոլսո հայոց փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանը։ Հանդիպման ժամանակ արք․ Արամ Աթեշյանը նախագահի խոսնակի հետ քննարկումներում ուշադրության է հրավիրել այն հանգամանքը, որ մինչեւ հիմա դեռ հստակեցված չէ Հայոց պատրիարքարանի կարգավիճակը որպես իրավաբանական անձ, որի պատճառով պատրիարքարանը չի կարողանում շահույթ ստանալ։ Աթեշյանը նաեւ խոսել է հայկական հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հետ կապված ստեղծված իրավիճակից, քանի որ այստեղ եւս կախում կա իշխանություններից։
Նշվում է, որ նախագահի խոսնակը իր մոտ նշել է Աթեշյանի բարձրացրած խնդիրները։ Մեկ այլ հանգամանք է հայտնի դարձել, որ հանդիպմանը չի խոսվել Հայոց պատրիարքը ընտրության մասին։





























