Հայաստանում գործող 21 առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվները 2011 թ. սկզբի դրությամբ կազմել են 1,56 տրլն դրամ (մոտ 4,2 մլրդ դոլար)։ Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի հրապարակման մեջ։ 2010 թ. սեպտեմբերի համեմատ բանկային ակտիվները ավելացել են 10,1 տոկոսով։
Բանկային ակտիվների ամենամեծ աճը տեղի է ունեցել լիզինգի եւ ֆակտորինգի գծով՝ 56,3 տոկոս։ Սակայն այդ գործիքների տեսակարար կշիռը ակտիվների կառուցվածքում դեռեւս շատ փոքր է՝ մոտ 2 տոկոս։
Բանկային ակտիվների մեջ գերակշռում են իրավաբանական անձանց տրվող վարկերը՝ 521 մլրդ դրամ (մոտ 1,4 մլրդ դոլար) կամ ընդհանուրի 33,4 տոկոսը։ Երկրորդ տեղում ֆիզիկական անձանց տրվող վարկերն են՝ 326 մլրդ դրամ (մոտ 874 մլն դոլար) կամ ընդհանուրի 20,8 տոկոսը։
Այսպիսով՝ բանկային ակտիվների կառուցվածքում 54,2 տոկոսը վարկեր են։





























