ԱՄՆ-ից գիտնականները ուսումնասիրել են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ նշանակվող դեղամիջոցի՝ գալանտամինի անսովոր հատկությունները: Պարզվել է, որ գալանտամինը կարող է առաջացնել այսպես կոչված գիտակցված երազներ, հաղորդում է Planet- today-ը:
CNet պորտալի տվյալներով գալանտամինի անսպասելի հատկություններով հետաքրքրվել են Վիսկոնսինի համալսարանի աշխատակիցները:
«Փորձի մասնակիցները նշել են, որ նրանց երազները ավելի վառ եւ իրական են դարձել, բացի այդ դրանցում հայտնվել են տարրեր, որոնք վկայում են, որ դրանք գիտակցված են: Հետաքրքիր է, բայց կամավորները մեզ սկսել էին գիտակցվցած երազների մասին պատմել մինչեւ գալանտամինի եւ ոչ թե պլացեբոյի ընդունումը: Սակայն երբ հետազոտության ժամանակ հայտնվեց գալանտամինը, գիտակցված երազների մասին պատմությունները հասան ծայրահեղ թվի, այսինքն ակնհայտ դարձավ, որ գալանտամինն իսկապես ազդում է երազների վրա», — նշում են հետազոտության հեղինակները:





























