Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում ծառերն ավելի մեծ կդարձնի, սակայն դրանց փայտը չի լինի այնքան ուժեղ, ինչպես հիմա: Այս եզրակացության են եկել Մյունխենի Տեխնիկական համալսարանի մի խումբ գիտնականներ, հաղորդում է HighTech-ը՝ հղում անելով Forest Ecology and Management-ին:
Գերմանիայի հարավում 41 անտառային տարածքներում կատարված ուսումնասիրության համաձայն գիտնականները հայտնաբերել են, որ 1870-ից սկսած գրեթե 10 տոկոսով նվազել է եղեւնու, կաղնու, հաճարենու, սոճու փայտի խտությունը:
Կենսաբանները կարծում են, որ դա պայմանավորված է ինչպես արագացված աճի, այնպես էլ ազոտի պարունակությամբ աղտոտվածության ավելացմամբ, որոնք ավտոմոբիլային արտանետումներից ներթափանցում են օդի, հողի եւ ջրի մեջ:
Նման փայտի մեջ ածխածնի պարունակությունը 50 տոկոսով պակաս է, քան 19-րդ դարի վերջին:
Չնայած նման եզրակացություններին, գիտնականները ընդհանուր առմամբ գոհ են հետազոտության արդյունքներից, քանի որ ծառերը սկսում են ավելի արագ աճել, դա գոնե ինչ-որ կերպ նվազեցնում է մարդու ազդեցությունը Երկրի մթնոլորտի վրա:





























