Կաթոլիկ եկեղեցու աղմկահարույց սկանդալը, որը կապված է անչափահաս հոգեւորականների նկատմամբ սեռական բռնությունների հետ, ատելության հողի վրա հանցագորոծությունների առաջացման պատճառ է դարձել:
USA.one-ն հաղորդում է, որ Մերիլվիլում 64-ամյա կաթոլիկ քահանային այնքնա են ծեծել, որ նա գիտակցությունը կորցրել է: Քահանա Բեզիլ Ջոն Հատսկոյի խոսքով նրա վրա հարձակված տղամարդը գոռում էր. «Սա քեզ բոլոր փոքր երեխաների համար»:
Տեղական ոստիկանության ղեկավար Ջոզեֆ Պետրուչը հաղորդել է, որ անհայտ անձը մտել է St. Michael Bуzantine Catholic Church, երբ ավարտվել էր առավոտյան պատարագը եւ ծխականները գնացել էին: Նա քահանային բռնել է պարանոցից, գետին տապալել եւ այնքան է հարվածել գլխին, մինչեւ նա գիտակցությունը չի կորցրել:





























