Այսօր Ամերիկայում քաղցրասերները կնշեն Վաֆլիի ազգային օրը: Ընդ որում, այս աղանդերի պատվին երկու տոն կա. բացի ամերիկյանից, կա նաեւ մարտի 25-ին նշվող Վաֆլիի միջազգային օրը:

Ինչո՞վ է տարբերվում այս ամերիկյան քաղցրավենիքը: Այս վաֆլիները այն խռխռթան ձողիկների նման չեն, որոնց մենք սովոր ենք, այլ փոքրիկ «ձիթաբլիթներ» են, որոնք պատրաստում են հատուկ թավայում:

Ամերիկյան վաֆլիներն իրենց արտասահմանյան «քույերերից» տարբերվում են նաեւ արտաքնապես. դրանք բարակ են, քառակուսու ձեւ ունեն:  

Տոնի ամսաթիվը կապված է վաֆլիների ձևի հետ: 1869 թվականի օգոստոսի 24-ին Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի բնակիչ Կոռնելիուս Սվարթհաութը ստացավ  վաֆլի թխելու հատուկ թավայի համար երկրում առաջին արտոնագիրը: Թավան կազմված էր երկու մասից (ներքեւի հատվածից եւ կափարիչից): Թավան հարկավոր էր շրջել, որպեսզի վաֆլին հավասարաչափ թխվեր: