Նիմբին գյուղի (Նոր Հարավային Ուելս՝ Ավստրալիա) բնակչուհին պնդում է, որ հսկայական մարդանման պրիմատի՝ բիգֆութի է հանդիպել, փոխանցում է «Մոյա պլանետա»-ն:

Կինն անտառով տուն էր վերադառնում կրիկետի մարզումներից հետո: Նա մի պահ կանգ էր առել եւ դուրս եկել ավտոմեքենայից: Հանկարծ նա լսել է, որ ինչ-որ մեկը խռխռացնելով թփերի միջից մոտենում է իրեն: Կինը սկսել է բղավել՝ կենդանուն վախեցնելու համար: Սակայն դա չի օգնել. արարածը մոտենում էր ուղիղ ավտոճանապարհին: Այդ ժամանակ կինը նետվել է ավտոմեքենայի մեջ եւ միացրել լույսերը: Նա պնդում է, որ գորիլայի նման արարածի է տեսել, որը մոտ երկու մետր հասակ ուներ եւ մուգ շագանակագույն մազերով պատված դեմք: Կնոջ խոսքով՝ արարածը պարզապես կանգնած էր՝ կողքից կողք օրորվելով, սակայն շուտով անհետացել է: