Ռուսաստանում մեկնարկել «Վստահիր եւ հագցրու» գովազդային արշավը, որը կոչ է անում օգտվել ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդկանց համար նախատեսված պահպանակներից: Այդ մասին ասված է «Ֆոկուս Մեդիա»-ի եւ «Սոցիալական գովազդի լաբորատորիա»-ի տարածած հաղորդագրության մեջ, որոնք եւ ստեղծել են գովազդը:

Հոլովակները գովազդում է Lasky.Ru կայքը` նվիրված առողջ սեքսին:

Արդյոք հոլովակները կցուցադրվեն հեռուստատեսությամբ, առայժմ չի հաղորդվում: Առայժմ դրանք հասանելի են միայն ինտերնետով: