Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երեւանյան խճուղում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի խճուղու թիվ 54 հասցեին հարակից այրվում է վագոն-տնակ (27 քմ), որի 18 քմ-ն ծառայել է որպես մթերային խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 02:55-ին:

Մասամբ այրվել է վագոն-տնակը՝ սննդամթերքով:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: