Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հինգ վկայական տրամադրել կին օդաչուներին՝ թույլ տալով նրանց աշխատել որպես հրամանատար Saudi Arabian Airlines (Saudia) ավիաընկերության ինքնաթիռներում, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Al Arabiya գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին լիցենզիայի տրամադրումը GACA գործողությունների ծրագրի մի մաս է, ըստ որի կանայք հնարավորություն կունենան աշխատել ավիացիոն ոլորտում, ինչը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) նպատակներից մեկն է: Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայում բազմաթիվ կանայք են աշխատել GACA-ում եւ տեխնիկական ծառայություններ մատուցող ընկերություններում: