Brent եւ WTI տեսակի նավթի գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,22 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77,31 դոլարի:

WTI-ի տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,67 դոլար: