Արգենտինայի դատավոր Կլաուդիո Բոնադիոն կաշառքի գործով նոր հարցաքննության է կանչել սենատոր եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին: Այս մասին ասվում է Դատական տեղեկատվության կենտրոնի կայքում հրապարակված որոշման մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Հաշվի առնելով գործով ներկայացված ապացույցները՝ բավարար հիմքեր կան հարցաքննության ընդլայնման համար», - նշվում է փաստաթղթում: Որոշման համաձայն ` Ֆերնանդես դե Կիրշները մետք է ներկայանա դատարան սեպտեմբերի 3-ին։
Երկրի նախկին ղեկավարի նոր հարցաքննությունը կապված է Բոնադիոյի՝ գործով քննվող ժամանակահատվածը երկարաձգելու հետ: «Ցուցմունքներում... տարբեր գործարարներ ուղղակիորեն հայտարարել են, որ դաշնային պլանավորման նախարարության պաշտոնյաների կողմից ստեղծված կաշառքի ապօրինի համակարգը սկսել է գործել 2003-2004 թվականներից»,- պնդում է դատավորը: Ավելի վաղ Բոնադիոն պնդում էր, որ այդ սխեման գոյություն է ունեցել 2008-ից մինչեւ 2015 թվականը:
Կաշառակերության գործի նախաքննությունը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ փոխնախարարի տեղակալ Ռոբերտո Բարրատիի նախկին կինը ոստիկանությանը պատմել է, թե ինչպես ամուսինը փողեր տեղափոխում: Ըստ մեղադրող կողմի՝ այդ գումարները շինարարական ու էներգետիկ ընկերություններից ստացված կաշառքներ են:





























