Ագեդա փոքր իսպանական գյուղը (Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար համայնք) առաջարկել է ընդունել բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի (1892-1975) աճյունը Մադրիդի մոտակայքում գտնվող «Զոհվածների հովիտ» մոնումենտալ համալիրի գերզանից տեղափոխվելուց հետո: Այս մասին EFE գործակալությանը հայտնել է բնակավայրի գյուղապետ Հերման Ֆլորինդոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Գյուղապետի խոսքով՝ նա մտադիր է պատմել այս գաղափարի մասին Ֆրանկոյի ընտանիքին, որը պետք է որոշի բռնապետի վերահուղարկավորման վայրը: «Մենք պարզապես ցանկանում ենք հայտարարել մեր բարի մտադրության մասին: Ագեդան տարբերակ է»,- ընդգծել է գյուղապետը: Նշենք, որ Ագեդա գյուղում ապրում է ավելի քան 100 մարդ:

Բնակավայրը մինչեւ 2016 թվականը կրել է Ագեդե դել Կաուդիլիո անունը: «Կաուդիլիո» բառը կարելի է թարգմանել որպես «առաջնորդ»: Նման մականուն ունի Ֆրանկոն:  Գյուղը սկսել է կառուցել բռնապետի իշխանության օրոք, եւ դրա երդմնակալության արարողությանը 1954 թվականին ներկա էր գտնվել ինքը՝ Ֆրանկոն: