Երկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորումները:
Արդյունքում, հարցը կարգավորվել է: Դիմումատուն ևս Պաշտպանին տեղեկացրել է, որ անխոչընդոտ կարողանում է տեսակցել երեխաներին:





























