Գեղակերտ գյուղի բնակիչները  բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով լուծեկ գյուղի ոռոգման ջրի խնդիրը: Նրանք արդեն մեկ ժամ երկկողմանի փակ են պահում Էջմիածին-Արմավիր ճանապարհը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  խմբագրություն զանգահարած գյուղացիներից մեկը:

«Գյուղացին այսօր ջուր չունի Գեղակերտում: Գյուղում ընդհանրաապես  ջուր չկա, նույնիսկ արտեզյան ջրերը չեն տալիս: Չենք բացելու ճանապարհը, մինչեւ վերադասից չգան ու լուծում չտան»,-ասաց գյուղացին՝ նշելով, որ գյուղնախարարությունից, կամ մարզպետարանից են պաշտոնյայի պահանջում:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է խնդրին, քիչ ուշ Ջրային կոմիտեի աշխատակիցները  կմոտենան բողոքի ակցիա անցկացնող գյուղացիներին եւ կպարզեն խնդիրը: