ԱՄՆ-ում Ռոբերտ Չեյն անունով մի տղամարդ է ձերբակալվել, որը սպառնացել է սպանել Boston Globe թերթի աշխատակիցներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հրապարակելու համար, որոնցում վերջինս նշել էր, որ լրագրողները «ժողովրդի թշնամին» են եւ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին, գրում է The Guardian- ը:
Տղամարդը հայտարարել է, որ պարտավոր է արձագանքել թերթում Թրամփի կողմից ԶԼՄ-ների հասցեին հնչեցված քննադատության վերաբերյալ տեղ գտած տեղեկատվությանը: Իշխանությունները նշում են, որ տամարդը հրազեն ունի, այդ թվում՝ 9 մմ կարաբին, որը ձեռք էր բերել այս տարվա մայիսին:
Մասաչուսեթսից ամերիկացի իրավաբան Էնդրյու Լելինգը հայտարարել է, որ իշխանությունների գործողությունների հետ կապված հասարակության շրջանում աճող դժգոհության ֆոնին քաղաքական էլիտան պետք է ավելի ուշադիր ընտրի հռետորաբանությունը, որով հանդես է գալիս հասարակության առջեւ:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն պնդում է, որ Boston Globe-ը զանգեր է ստացել Չեյնի անունից, ով սպառնացել է հաշվեհարդար տեսնել թերթի աշխատակիցներից մեկի հետ:Կասկածյալը հայտարարել է, որ Boston Globe-ի աշխատակիցներն այսուհետ վախ կզգան, եթե Միացյալ Նահանգների նախագահի վրա հարձակումները շարունակվեն: Դրանից հետո New York Times-ին պատկանող Boston Globe թերթը ստիպված էր ուժեղացնել իր աշխատակիցների անվտանգության միջոցները: Այդպիսի միջոցների են դիմել նաեւ ԱՄՆ-ում գործող այլ լրատվամիջոցների ղեկավարները:





























