Ամստերդամի կենտրոնական կայարանի այցելուները շտապ կերպով տարհանվել են, երբ ոստիկանությունը կրակ է բացել դանակով հարձակում գործած տղամարդու վրա, այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով նիդեռլանդական De Telegraaf պարբերականը:
Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին, որոնցից մեկը հարձակվողն է: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: AT5-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կայարանի թունելում: Վկաների խոսքով՝ խոսքը վեճի մասին է, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանությունը հարձակվողի դեմ հրազեն է կիրառել, նա վիրավորվել է:

Միջադեպի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա: Ոստիկանությունում հայտարարել են, որ դիտարկում են հարձակվողի շարժառիթների «բոլոր հնարավոր սցենարները»: