Ճապոնիան հաստատել է հիպերձայնային զենքի մշակումը։ Այդ զենքի մշակման մասին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր տարեկան պաշտոնական հաշվետվությունում, հայտնում է Naked Science-ը։
«Ճապոնիային շրջապատող միջավայրի անվտանգության հարցը դառնում է ավելի լուրջ, միաժամանակ տարբեր խնդիրներ ու ապակայունացնող գործոններ ավելի սուր են դառնում»,-նշված է ՊՆ-ի սպիտակ գրքում։
Հաստատվել են Hyper Velocity Gliding Projectile-ի (HVGP) շրջանակներում հետազոտությունները․ հեռանկարային հիպերձայնային զենքը մտադիր են օգտագործել առանձին կղզիների պաշտպանության համար, եթե իրավիճակը դա պահանջի։





























