ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 10 եւ տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 20 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 14 դեպք, որի հետեւանքով տուժել է 16 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:





























