Ապահովագրական ընկերությունները չեն հետեւում OSAGO-ի՝ ապհովագրավճարների եւ վնասի հատուցման սկզբունքին, հակառակը, աշխատում են վճարների հավաքագրման եւ փոխհատուցումները չվճարելու սկզբունքով: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:
Ըստ նրա՝ այն հիմքով, որ ավտովթարի մասին ահազանգը ստացվել է գիշերային ժամին կամ ընդհանրապես չի ստացվել, ապահովագրողները հակառակ պահանջի իրավունքով ապահովագրված անձից (տրանսպորտային միջոցների սեփականատերերն ու վարորդները) գանձում են վճարված փոխհատուցումների գումարները:
Ապահովագրական ընկերությունները նոր հիմնավորում են հորինել սուբրոգացիայի (Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը). մինչեւ 2017 թվականը OSAGO-ով կնքված պայմանագրերում նշվում էր լիազորված վարորդների (ովքեր այդ ավտոմեքենան վարելու իրավունք ունեն) ցանկը: Այժմ ապահովագրական ընկերությունները հակառակ պահանջի սկզբունքով վճարված փոխհատուցումները գանձել ապահովագրված այն անձերից, որոնք OSAGO-ով պայմանագիր են կնքել մինչեւ 2017 թվականը, սակայն չեն ներառվել լիազորված անձանց ցուցակում»,- նշեց փաստաբանը:
Ըստ ապահովագրական ընկերությունների տրամաբանության, շարունակեց նա՝ պարզվում է, որ քաղաքացիները պետք է իրենք իրենց լիազորեն, եւ սա անհասկանալի վիճակ է, որը ապահովագրական ընկերություններին տեղ է տալիս չարաշահումների եւ կամայականությունների համար:
«Այդպես, ապահովագրական ընկերություններն օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ վնաստ չփոխհատուցելու կամ ամեն գնով վճարված փոխհատուցումները վերադարձնելու համար»,-ասաց Գայանե Պապոյանը:
Մեկ այլ չարաշահում, ըստ նրա, որ թույլ են տալիս ապահովագրական ընկերությունները, հետեւյալն է. ապահովագրողները կարող են լուսանկարկ հիման վրա ավտովթարի վայրից հաշվարկել վնասի չափը եւ փոխհատուցել այն, սակայն ոչ բոլոր դեպքերում են օգտագործում այդ լուսանկարները:
Այստեղ, ըստ փաստաբանի, ավտոապահովագրողներն օգտագործում են օրենսդրական բացը. օրենքը նախատեսում է, որ վթարի փաստով վարչական վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք չունի վերանորոգել ավտոմեքենան, սակայն օրենքով նախատեսված չէ, որ այդ ընթացքում սեփականատերն իրավունք չունի օտարել ավտոմեքենան:
«Այդպես, ապահովագրական ընկերությունները պահանջում են ավտոմեքենան ստուգման ենթարկել, մինչդեռ գրեթե հաստատ գիտեն, որ ավտոմեքենան արդեն վաճառվել է, եւ հաճախորդը օբյեկտիվ հնարավորություն չունի այն ստուգելու ներկայացնել», - նշեց փորձագետը:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը, իր հերթին, նշեց, որ ապահովագրական ընկերությունները կոպիտ խախտում են թույլ տալիս՝ աղաքացիների նկատմամբ շանտաժի եւ հոգեբանական ճնշման նպատակով օգտագործելով քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ ոստիկանության կայքից վերցված տեսանյութեր: «Նրանք օգտագործում են բոլոր օրինական եւ ապօրինի ձեւերը` այս տեսանյութերը ստանալու համար, որպեսզի առիթ գտնեն փոխհատուցումը չվճարելու համար»,- ասաց իրավապաշտպանը:
«Անձնական տվյալների անձեռնմխելիությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է եւ դատարանները տարբեր գործերի շրջանակներում խոստովանում են, որ ապահովագրական ընկերությունները այս սահմանադրական նորմայի կոպիտ խախտում են թույլ տալիս»,- ասաց փաստաբան Պապոյանը:
Իրավապաշտպանները դիմել են Ավտոապահովագրողների բյուրո եւ Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը՝ առաջարկելով բոլոր ապահովագրական ընկերությունների համար միասնական տեղեկատվական կենտրոն կամ թեժ գիծ ստեղծել եւ փոխանցել այն ճանապարհային ոստիկանությանը վստահական կառավարման համար:
«Սա հնարավորություն կտա վարորդներին ապահովագրական դեպքի ժամանակ զանգահարել միայն մեկ հեռախոսահամարով, իսկ ապահովագրական ընկերություններին՝ ապահովել ՃՏՊ-ների մասին բոլոր ահազանգերի անխափան սպասարկումը, այդ թվում նաեւ՝ գիշերային ժամերին»,- ասաց փաստաբանը:
«Միասնական կենտրոնի ներդրումը հնարավորություն կընձեռի նաեւ Ճանապարհային ոստիկանությանն արագ արձագանքել ՃՏՊ-ների մասին ահազանգերին եւ հեռացնել միջադեպի հետեւանքները թեկուզ խաչմերուկներից կամ Երեւանում տեսախցիկներ տեղադրած տարածքներից»,- նշեց Արտակ Խաչատրյանը:
Նա հավելեց, որ ճանապարհային ոստիկանության ժամանման ժամանակը վերջին շրջանում երկարել է. լավագույն դեպքում իրավապահները ժամանում են ՃՏՊ-ից մեկ ժամ անց, ինչը պայմանավորված է Երեւանում ավտովթարների թվի աննախադեմ աճով. մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքում միջինում 80-100 ՃՏՊ է գրանցվում:
«OSAGO-ից բողոքների թվով առաջին տեղը զբաղեցնում է «Նաիրի Ինշուրանս»-ը, երկրորդ տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն: Ավելի վաղ այս ցուցակում առաջին տեղումերում էին «ՌԵՍՈ»-ն եւ «Սիլ Ինշուրանս»-ը, նշեց իրավապաշտպանը:




























