Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Օմարոսա Մանիգոլ-Նյումանը անձնական հեռախոսից է օգտվել աշխատանքային հեռախոսով խոսակցությունները ձայնագրելու ժամանակ, հայտնել են Axios պարբերականի աղբյուրները:
Նյումանն աշխատելիս 2 հեռախոս է ունեցել՝ անձնական եւ կառավարական: Աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տան նախկին աշխատակիցը աշխատանքային հեռախոսը միացրել է բարձրաձայն ռեժիմում եւ ձայնագրել է իր անձնական հեռախոսով: Նյումանը հաճախ ձայնագրել է Սպիտակ տան գործընկերների հետ զրույցները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամների հետ բոլոր խոսակցությունները: Այս ձայնագրություններն են ընկած Սպիտակ տանն աշխատանքի մասին իր՝ «Խանգարվածը. Թրամփի Սպտակ տան աղբյուրի պատմությունը» կոչվող գրքի հիմքում: Այն լույս է տեսել օգոստոսի 14-ին:
Աղջկան հեռացնելուց հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հունվարից արգելել էր շենքի արեւմտյան թեւում աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 8-ը անձնական հեռախոսների օգտագործումը, նշված է Axios-ի հոդվածում: Աղբյուրները նաեւ հավելել են, որ ինքը՝ Օմարոսան հազվադեպ է օգտվել էլեկտրոնային նամակագրությունից, այլ շփվել է մեսենջերներում՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում արտահոսքից հետո վախենալով, որ իր նամակները կարող են դառնալ հանրային սեփականություն:
Դրանից բացի, հանդիպման գնալուց առաջ նա հաճախ իր անձնական հեռախոսի ձայնագրությունը միացրել է, որը պահել է գրպանում կամ փոքրիկ պայուսակում:





























