Այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի, դրությամբ, այս տարվա ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 178, 303 մլն խմ ջուր:
Նշենք, որ միայն այսօր բաց է թողնվել 1,224 մլն խմ ջուր:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով նախատեսվում է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Ընդհանուր ջրառը այս տարի կհասնի մինչեւ 210 մլն խմ-ի:




























