Հայաստանում հիմնականում աղքատությունն է ստիպում կենսաբանական ծնողներին ստիպում երեխային մանկատուն տալ: Ոչ պակաս որոշիչ գործոն է նաեւ երեխայի մոտ հաշմանդամության առկայությունը: Այս մասին սեպտեմբերի 4-ին Երեւանում «Հանուն ընտանիքի միավորման» միջազգային համաժողովի բացման ժամանակ  հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Արման Տաթոյանը:
Նա նշեց, որ երեխայի՝ կենսաբանական ընտանիքում դաստիարակվելու իրավունքը բխում է նաեւ պետության շահերից, հատկապես հաշվի առնելով, որ հենց երեխաներն են երկրի ապագան: Այս առումով նա կարեւորեց ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման կարեւորությունը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հանրապետությունում մանկատների աշակերտների թվի նվազման միտում է նկատվում: Սակայն մտահոգում է այն, որ Հայաստանում, հիմնականում աղքատությունն է ստիպում կենսաբանական ծնողներին երեխային մանկատուն տալ: Ոչ պակաս որոշիչ գործոն է նար հաշմանդամության առկայությունը երեխայի մոտ:

Օմբուդսմենը տեղեկացրեց, որ գոյություն ունեցող խնդիրների շարքում հարկ է դիտարկել նաեւ հատուկ կրթական կարիքներով անձանց կրթության մատչելիության խնդիրը: Արդյունքում, ինչպես նշվեց, ծնողները հաճախ գիտակցաբաեւ իրենց երեխային դպրոց չն տանում: Իր դերը սրանում կարող է ունենալ վախը, որ երեխան (հատկապես հաշմանդամություն ունեցող) դպրոցում հալածանքների կենթարկվի:

Ըստ Տաթոյանի՝ վերջին տարիներին փաստեր են եղել, երբ որոշ երեխաներ բռնության են ենթարկվել հատուկ հաստատություններում: Ինչպես տեղեկացրել է օմբուդսմենը, այս տարի նման միջադեպեր չեն եղել: «Մենք նախատեսում ենք ամրապնդել մոնիտորինգը հատուկ հաստատություններում` այս գործընթացքում համապատասխան մասնագետների ներգրավմամբ»,- ասաց նա: