Բրիտանիայի Գիտությունների ակադեմիայի աշխատակիցների կողմից իրականացված սելֆիի երեւույթի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել սելֆիի հետ կապված «հետաքրքիր» հոգեբանական ասպեկտներ բացահայտել, հայտնում է Planet-today-ը:
Բրիտանացի գիտնականները, մասնավորապես, պարզել են, թե ինչու են կանայք այդքան շատ սիրում սելֆի անել: Եվ խոսքը, ի դեպ, ոչ միայն սովորական սելֆիների մասին է, այլեւ՝ ինտիմ լուսանկարների:
«Ամենից հաճախ ինտիմ սելֆիներ հրապարակվում են մարզերի բնակիչների կողմից, որտեղ տնտեսական անհավասարությունն առավել սուր է արտահայտված: Այսինքն, ամեն ինչ իրականում պարզ է. հայրապետական մշակույթից աղջիկները հիմնականում սելֆի են հրապարակում՝ որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող զուգընկեր գտնելու համար»,- նշում են հետազոտողները:
Համապատասխան եզրակացություններ անելու համար գիտնականները վերլուծել են Instagram եւ Facebook սոցիալական ցանցերում ավելի քան 100 երկրներից աղջիկների հրատապակած մի քանի տասնյակ հազարավոր սելֆիները:
Որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող զուգընկեր գտնելը, իհարկե, սելֆիների միակ նպատակ չէ: Նրանցից ոմանք սիրում են ցուցադրել իրենց մարմինը պարզապես զվարճանքի կամ ինքնագնահատականի բարձրացման համար:



























