Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու գնացք է բախվել, զոհեր չկան, հայտնում է ER24 շտապ բժշկական օգնության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ծառայության փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Յոհաննեսբուրգ քաղաքից դեպի հարավ: Միջադեպի հետեւանքով մոտ հարյուր մարդ թեթեւ եւ միջին ծանրության վնասվածք է ստացել: Նշվում է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություն չկա:
Ինչպես նշում է Citizen պարբերականը, բնակիչներին խորհուրդ է տրվում այլընտրանքային երթուղիներ ընտրել:





























