Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետեւանքով տուժածների թիվը, որը վերջին 25 տարում ամենահզորն է, հասել է 76-ի, եւս մեկ մարդ մահացել է, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր 5 տուժածների մասին: Վնասվածքներ ստացած մարդկանց մասին տեղեկությունները ստացվում են գլխավորապես Օսակա, Կիոտո եւ Հյոգո պրեֆեկտուրաներից:

Ներկայումս առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Օսակայի Կանսայ միջազգային օդանավակայանում: Ջրածածկ են եղել թռիչքուղին, օդանավերի կայանատեղիները: Օդանավակայանը նախապես չեղարկել էր բոլոր չվերթները, ուստի այնտեղ օդանավեր չկան:

Ներկայումս ավիաընկերությունները չեղարկել են 800 ներքին չվերթներ: Մոտ 1 մլն մարդու հրահանգվել է հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել տարհանման կենտրոններ: Երկրի տարբեր շրջաններում գրեթե 177 հազար տներ էլեկտրահաղորդման լարերի կտրվելու պատճառով մնացել են առանց լույսի: